13  02  2020

Հասարակությու´ն, քաղաքացի´, Պողո´ս, արթնացի´ր… Յո՞ երթաս…

Հասարակությու´ն, քաղաքացի´, Պողո´ս, արթնացի´ր… Յո՞ երթաս…

Քաղաքագետ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ընդամենը 48 օրերի ընթացքում 12 սպանությունների և ինքնասպսնությունների աննախադեպ շարան Հայոց բանակում… Եվ այս ողբերգությունը հայրենիքիդ սահմանր պահող զինվորի գնդակից, սեփական տանը, զինակցից…

Բանակը հասարակության մեջ տիրող բարքերի, հարաբերությունների, տրամադրությունների իրական հայելին է: Իսկ այսօր այդ հայելու արտացոլանքը պրկված է վերջին մեկ ու կես տարվա ընթացքում հասարակության մեջ կուտակված աննախադեպ թույնով, ատելությամբ, չարությությամբ: Այո´, աննախադեպ… Ամենօրյա ռեժիմով գերագույն-գլխավորի կողմից ատելությամբ հնչեցրած` ասֆալտին փռելու, պատերով տալու, թաթիկները կտրելու հրահանգ- հրովարտակը, իրեն ոչ հնազանդ-խամաճիկ դատավորներին վնգստացող, իսկ Սահմանադրական դատարանի նախագահին` պահապան շուն անվանաող, դատարանները քրեական ենթամշակույթի ձևաչափով շրջափակող, իսկ այս հանցագործությունների դեմ պայքարողներին` շնաբարո վնգստացող դուրսպրծուկներ անվանող պետության թիվ մեկ ղեկավարի այս ուղերձն ու անձնական հարցերը վարչապետավարի լուծելու բանաձևն է իր հետ բանակ տանում զինվորը… Փամփուշտների հետ փամփշտակալում լցնում է նաև գերագույն-գլխավորի կողմից փաթեթավորված թույնը, ատելությությունն ու չարությունը: Ե՞վ… 48 օրերի ընթացքում 12 սպանված և ինքնասպանված… Սա ընդամենը հետևանք է, պատճառը` զորակոչվողի հետ ուղարկված այդ մահաբեր ծանրոցն է…

Ատելությամբ պրկված ներկա մթնոլորտը ստեղծողին ու սնուցողին ճանաչելով, հաճախ եմ ինքս ինձ հարց տալիս` լա´վ, որտեղից այս մարմնի մեջ այդքան չարություն, ատելություն, թույն, սադիզմ.. Արդեն մարսե՞լ է իր իսկ կողմից հրահրած մարտի մեկի 10-ը երիտասարդների արյունը… Բավարարված չէ՞…Չհագեցա՞վ…

Հ.Գ. Չնայած, պատմությանը հայտնի են դեպքեր, երբ հոգեկան որոշակի շեղումներ ունեցող կերպարներ, իրենց դիվային ցանկություններին հագուրդ տալով, այրել են քաղաքներ ու տաճարներ, սանձազերծել համաշխարհային պատերազմ…»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ