13  02  2020

Դժգոհությունս եմ հայտնում կառավարությանը. Գևորգ Գորգիսյան



Կառավարությունը, կարծես, ավելի ուժեղ գտնվեց այս պարագայում, և մենք չկարողացանք նախագծում այդ փոփոխությունները վերջնական ունենալ, ինչը վստահ եմ, որ ունենալու է վատ տնտեսական հետևանքներ: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

«Դժգոհությունս եմ հայտնում կառավարությանը , որ չի կարողանում պատշաճ երկխոսել նույնիսկ սեփական խմբակցության ներկայացուցիչների հետ և լսել նույնիսկ նրանց բարձրացրած մտահոգությունները: Ես պնդում եմ, որ մարզերում հատկապես  փոքր տնտեսվարողների համար այն  դրույթը, որը բնավ որևէ կերպ ազդեցություն չէր ունենալու ծխողների քանակի կամ նոր ծխել սկսողենրի վրա, մենք արգելում ենք: Խոսքը ստենդի մասին է, որտեղ դրված են ծխախոտները և վաճառվում են, և որի համար այդ փոքրիկ մարզային կրպակները, որոնք առանց այն էլ շատ չնչին շրջանառություն ունեն, կանգնելու են լուրջ ֆինանսական խնդիրների առաջ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ