25  01  2020

Ըստ Փաշինյանի, օլիգարխը նա է, ով հարկերը չի վճարում

Ըստ Փաշինյանի, օլիգարխը նա է, ով հարկերը չի վճարում

«2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողները հայտարարագրել են 764,5 մլրդ դրամ: Եթե օլիգարխն իր հարկերը վճարում է, էլ ի՞նչն է օլիգարխ», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը իր մամուլի ասուլիսի ընթացքում։

Զավեշտալի հայտարարություն, քանի որ․

1․ 1000 խոշոր հարկատուները մշատապես վճարել են պետական բյուջեի հարկային եկամուտների առյուծի բաժինը՝ 65-75 տոկոսը։

2․ Սակայն, չնայած դրան, ըստ Նիկոլ Փաշինյանի, մինչ «թավշյա հեղափոխությունը» նրանք օլիգարխ էին, իսկ դրանից հետո «էլ ինչ օլիգարխ»։

3․ Օլիգարխը բնավ չի նշանակում հարկերը չմուծող։ Բառն ունի հետևյալ բացատրությունը․ «Օլիգարխ - քաղաքական համակարգում գործող մեծահարուստ, ով մեծ ազդեցություն ունի քաղաքական որոշումների ընդունման վրա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ