17  01  2020

Դատական համակարգը չպետք է լինի որևէ իշխանության կցորդը. Նաիրա Զոհրաբյան



Դատական համակարգը չպետք է լինի որևէ իշխանության կցորդը: Այս մասին հունվարի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. «Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին պետք է ներկայացվեր, թե մենք ինչի ենք գնում սահմանադրական փոփոխությունների, բայց ինչպես ասում են սայլը դրվեց ձիուց առաջ»:

Նաիրա Զոհրաբյանը նաև հավելեց. «Որևէ քաղաքական գործիք Սահմանադրական դատարանի հանդեպ չպետք է կիրառվի: Մենք միշտ խոսում էինք, որ դատական համակարգը գտնվում է նախորդ իշխանության կրունկի տակ, ինձ համար կրունկը բացարձակ կարևոր չէ, թե ումն է: Ես չեմ ուզում, որ հիմա էլ դատական համակարգը գտնվի այս իշխանության կրունկի տակ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ