13  01  2020

Պալատական հեղաշրջո՞ւմ է նախապատրաստվում․ 7or.am

Պալատական հեղաշրջո՞ւմ է նախապատրաստվում․ 7or.am

7or.am-ը գրում է․ «Նիկոլը՝ Լևոնի ծաղրանկար

Դատելով ամենից՝ Նիկոլ Փաշինյանը բոլոր առումներով կրկնելու է իր քաղաքական հոր՝ Լևոն Տեր–Պետրոսյանի անցած ուղին։

1–ին նախագահն էլ սկզբում իշխանության եկավ «ժողովրդի սիրելիի» կարգավիճակով ու ընտրությունների ժամանակ իր օգտին գրանցեց 80–ից ավելի տոկոս։

1991–ի նախագահական ընտրություններից շատ չանցած Տեր–Պետրոսյանի հրաժարականի պահանջներ էին հնչում։ Հետո եղավ 1995–ի ընտրակեղծիքը, սահմանադրական հանրաքվեի բռնաբարումը, 1996–ի «ընտրական» խայտառակությունը, 1998–ի պալատական հեղաշրջումն ու Տեր–Պետրոսյանի անփառունակ հեռացումը։

Փաշինյանը նույն գծի վրա է, բայց արագացված տեմպերով։ Նա էլ «ժողովրդի սիրելիի» կարգավիճակ ստացավ, Երևանում «խփեց» 80–ից ավելի տոկոս, բայց հետո շատ արագ «խուրդվեց» ու մնաց հրապարակում զոռով հավաքած մի քանի հազար մարդու, այդ թվում՝ հնդիկների ու պակիստանցիների ականջին Նոր տարվա գիշերն իր ծղրտան ձայնով «դուխով» գոռալու հույսին։

Նիկոլին, մեծ հաշվով, բացի նոսրացող զոմբիներից, բազմակի օգտագործման հաճախորդ Արման Բաբաջանյանից ու դիշովկա Սծյոպիկ Սաֆարովից, այլ սատարող չկա։ Նա ընտանիքապետությունը պահում է զուտ իներցիայով։ Տակը ուրիշ բան չկա։

Եվ ուրեմն, Տեր–Պետրոսյանին կրկնօրինակելու համար Նիկոլին մնացել է հեռանալը։ Եվ, ըստ ամենայնի, այդ հեռացումը նույնպես պալատական տարբերակով կլինի։ Ինչպես որ 1998–ին։

Պալատական հեղաշրջման ուրվականը

Եթե Լևոնի ժամանակ կիսանախագահական համակարգ էր ու նրան հեռացնելու համար պետք էր բոլոր ուժայինների միասնական դիրքորոշումը (տիտղոսային ընդդիմությունն ու «փողոցը» Լևոնին մերժել էին դրանից ավելի շուտ), ապա խորհրդարանական կառավարման համակարգում ուժայինների մասնակցության կարիք պալատական հեղաշրջման մեջ գրեթե չկա։ Հատկապես որ ուժայիններին Նիկոլն ամեն կերպ թուլացրել է՝ կարծելով, թե այդպես կարող է խուսափել Լևոնի ճակատագրից։ Բայց, ինչպես ասում են, Լևոնի ճակատագրից խուսափելով՝ սեփական ուրույն ճակատագրից չես խուսափի։

Ակնհայտ է, որ պալատական հեղաշրջման բոլոր նախադրյալները կան։ «Պալատն» այս անգամ ոչ թե ուժային կառույցներում է գտնվում, այլ խորհրդարանում։ Այն խորհրդարանում, որտեղ էյֆորիկ մթնոլորտում ու վարչական ռեսուրսի կիրառմամբ Նիկոլին հաջողվեց նստեցնել 88 պատգամավոր։

Եթե այդ պատգամավորները որոշեն, որ Նիկոլ Փաշինյանը հոգեպես անհավասարակշիռ է և իր անհեռատես քայլերով «փուռն» է տալու նաև իրենց, ապա շատ հանգիստ կարող են հեռացնել Փաշինյանին։ Հատկապես որ ԲՀԿ–ն օր առաջ է երազում նման բան, իսկ քամի որսացողի հակում ունեցող Էդմոն Մարուքյանը միշտ «պառկում» է ուժեղի տակ։ 88 պատգամավորների 1/3–ն էլ ճիշտ կողմնորոշվի, հերիք է։ Նիկոլի հարցերը կլուծվեն։

Եթե ԱԺ–ում որոշեն Նիկոլին հեռացնել, ապա դրսում հազիվ մի քանի տասնյակ «հպարտ» քաղաքացի կարձագանքի «ժողովրդի» վարչապետի ենթադրյալ հիստերիկ կոչերին՝ հավաքվել ԱԺ–ի մոտ ու թույլ չտալ պալատական հեղաշրջում։ Ուժայիններն այդ դեպքում ընդգծված չեզոքություն կցուցաբերեն, իսկ իրականում «տակից» կաջակցեն Նիկոլի հեռացմանը, քանզի հիմա ստիպված են նրա «գժական» հրահանգները կատարում։ Դե իսկ քաղաքական դաշտի մյուս խաղացողները ևս ակտիվորեն կաջակցեն Նիկոլի հեռացմանը։ Նա բոլորին զզվացրել է ու չի կարող երկար ձգել։

Պալատից կինո «Հայրենիքի» տանը հայտնվելը (լավագույն դեպքում)՝ մեկ քայլ է

Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ «պալատական հեղաշրջման» սցենարը բավական իրատեսական է։ Դրա համար էլ անցել է հախուռն գրոհի բոլոր ուղղություններով՝ ՍԴ–ից մինչև Ռոբերտ Քոչարյան, Միքայել Մինասյանից մինչև ԶԼՄ–ներ, Արթուր Վանեցյանից մինչև ԲՀԿ։

Նա արդեն սահմանադրական փոփոխություններ է նախաձեռնել՝ ակնհայտորեն նպատակ ունենալով վերականգնել նախկին կառավարման համակարգն ու առաջնային մանդատ ունեցող նախագահ դառնալ, որպեսզի կախված չլինի հեղհեղուկ վիճակում գտնվող խորհրդարանից։

Նիկոլին դուր է եկել իշխանական պալատն ու բյուջեի հաշվին «կայֆերը», և նա փորձում է ամեն կերպ խուսափել նախկին կյանքին վերադառնալուց։ Բայց դե...

Արարատ Միրզոյանը «սևերի՞» ճամբարում է

Ի դեպ, ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ցույց տվեց, որ այն մարդկանց թվում է, ովքեր կարող են մաս կազմել «պալատական հեղաշրջմանը»։

Դատե՛ք ինքներդ՝ նրա գնահատականները և շեշտադրումները ՍԴ–ի մասով տարբերվում են Փաշինյանի ջղաձիգ մոտեցումներից, Վանեցյանին Միրզոյանը քաղաքական հակառակորդ չի համարում։ Եվ ամենակարևորը՝ Միրզոյանը «Հայկական ժամանակում» Փաշինյանի հակավանեցյանական հրապարակումը համարում է «կենցաղային խոսակցություն»։ Այսինքն՝ Նիկոլն իր թերթի ու աղջկա միջոցով կռիվ է տալիս, իսկ Միրզոյանը դա համարում է «կենցաղային խոսակցություն»։

Շտապում ես, ուրեմն վախենում ես

Նիկոլը շտապում է և դա պատահական չէ։ Նա վախենում է Վանեցյանի խոսքից ու դրա համար էլ Մարիամ Փաշինյանի միջոցով նրան սադրում է։ Նիկոլն ուզում է, որ ԱԱԾ նախկին պետը, ով հաստատ բազում կոմպրոմատներ կունենա Փաշինյանի մասով, խոսի ու պայթյունի էֆեկտ ապահովի ոչ թե քաղաքական կուլմինացիայից «հինգ պակաս» (օրինակ՝ փետրվարին), այլ հենց այսօր, որպեսզի այդ խոսքի էֆեկտը թուլացած լինի։

Նիկոլը նաև վախենում է սեփական թիմից, քանզի այդ ամորֆ, անդեմ ու լպրծուն զանգվածը շատ հանգիստ կարող է «ժողովրդի» վարչապետին քվեարկությամբ տուն ուղարկել, եթե ավելի լավ առաջարկ ստանա։ Իսկ այդ առաջարկը նրանք կստանան, եթե արդեն իսկ չեն ստացել։

Մի խոսքով, սպասենք Մարիամ Փաշինյանի թեմայով նոր գրառումներին՝ կառավարական առանձնատան մյուս բնակիչների և ընդհանրապես «Իմ քայլը» դաշինքի գրեթե բոլոր պատգամավորների մասին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ