13  01  2020

Նիկոլն անհանգստացած է, որ Արթուրն իրենց մասին ինչ-որ բաներ գիտի. Մենուա Հարությունյան



«Իմ տպավորությունն այն է, որ Նիկոլենք անհանգստացած են, որ Արթուրն իրենց մասին ինչ-որ բաներ գիտի, լսեցնում էին Արթուրին՝ արի, մի խոսի, մի մտի քաղաքական գործընթացների մեջ, ետ վերադարձիր մեր ընկերական հարաբերություններ: Հետաքրքիր տեխնոլոգիա է, որ դուստրն է պատասխանում Վանեցյանին: Նիկոլը ցույց է տալիս, թե ինքը չի իջնում նրա մակարդակին, այլ աղջկա միջոցով է շփվում նրա հետ: Մյուս կողմից էլ այդտեղ է, որ այդ հոգեբանական նրբությունը կա, որովհետև եթե Նիկոլը պատասխանի Արթուրին, Արթուրը շատ ավելի կտրուկ կարձագանքի, ինչպես դա տեսանք, երբ ասաց` ուսադիրներն աղբարկղն է նետել, Վանեցյանն էլ պատասխանեց՝ կտեսնենք՝ ով կհայտնվի աղբարկղում: Իսկ երբ աղջկա մակարդակով են պատասխանում, էնտեղ դառնում է Մարիամ ջան, Արթուր ջան ընտանեկան վիճակ: Եթե մեր պետությանը վտանգող ինֆորմացիայի է տիրապետում Արթուր Վանեցյանը, պետք է ասի, իսկ եթե անձնական բնույթի խնդիր է, ինձ դա չի հետաքրքրում»,- հունվարի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը՝ անդրադառնալով երեկ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի գրառումներին:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ