13  01  2020

ՄՌՏ-ի համար ուղղորդում են ՄԻՊՍ, որի ղեկավարը նախարարի կինն է․ Նունե Ավանեսյան



«Ծննդատների փակման ծրագիրը Արսեն Թորոսյանի և փոխնախարար Արտյոմ Սմբատյանի կողմից է մշակվել: Սմբատյանն իր ֆեյսբուքյան էջում հստակ գրել էր, որ ծրագիրն իր կողմից է մշակվել և ծրագրի էությունն այն է, որ ծննդատան ֆինանսավորումն այլ կողմ է ուղղվում։ Երեկ պարզ դարձավ, որ այն բոլոր ինը բուժհիմնարկները, որտեղ ծննդատները փակվում են, փոխարենը ստանալու են դժվարամատչելի հետազոտությունների համար ֆինանսավորում։ Օրինակ՝ Մասիսի բժշկական կենտրոնին 80 մլն դրամ տրամադրելը՝ որպես դժվարամատչելի հետազոտությունների ֆինանսավորում, ինձ համար շատ առեղծվածային է։ Դրա բացատրությունն այն է, որ դժվարամատչելի հետազոտության մեջ մտնում է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ)»,- հունվարի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց բժշկուհի Նունե Ավանեսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ