13  01  2020

Արցախի հարցը լինել-չլինելու հարցն է. ադրբեջանագետ



Մենք պետք է միշտ շեշտենք, որ Բաքվում հայերի ցեղասպանությունը նախորդել է Ղարաբաղի անկախության հռչակմանը և Ղարաբաղի ժողովրդի ինքանապաշտպանությանը: Այս մասին հունվարի 13-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձիք ու այլ քաղաքացիներ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին այցելել՝ հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։

«Արցախի հարցը միայն անկախության ինքնորշման և ազատության հարցը չէ, լինել-չլինելու հարցն է: Ադրբեջանն իրագործեց ցեղասպանություն  սեփական խաղաղ քաղաքացիների նկատմամբ իրենց իսկ մայրաքաղաքում և փորձեց արտահանել այդ ցեղասպանությունն Արցախ, որտեղի  ժողովրդին որևէ այլ բան  չի մնացել անելու, քան դիմել  ինքնապաշտպանության, որպեսզի չհետևեն ադրբեջանահայության  ճկատագրին»,- նշեց ադրբեջանագետը:

Գրիգորի Այվազյանը նաև հավելեց, որ իրենք դեռ սպասում են ոճրագործությունների ճանաչմանը. «Մենք՝ ադրբեջանահայերս, արդեն 30 տարի անցել է Բաքվի ցեղասպանությունից,  ակնկալում ենք մեր պետության կողմից  այս ցեղասպանության պաշտոնական ճանաչում, հուսով ենք, որ մեր Ազգային ժողովը կճանաչի՝ գոնե հայտարարության ձևով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ