09  12  2019

Սա ԱԺ-ի դերի նվազեցմանն ուղղված Կառավարության հերթական քայլն է. Մանե Թանդիլյան

Սա ԱԺ-ի դերի նվազեցմանն ուղղված Կառավարության հերթական քայլն է. Մանե Թանդիլյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իշխող խմբակցությունը ժողովրդի քվեն ստանձնելու մեկ տարին նշեց յուրօրինակ քվեարկությամբ՝ դեմ քվեարկելով 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծայառողներին փոխհատուցման համակարգում ներառելու օրենսդրական առաջարկիս:

Հարցի քննարկումը հանձնաժողովում իրականացվել է 4 անգամ, այդ թվում փակ ռեժիմով, որտեղ ներկայացվել են բոլոր հիմնավորումները, այդ թվում ֆինանսական մոդելի մանրամասն վերլուծությամբ, որը փաստել է, որ նախագծի ընդունումը չի վտանգում ոչ միայն հիմնադրամի այսօրվա կայունությունը, այլ նաև ապագայում՝ նոր խմբեր ներառելու դեպքում:

Նման հիմնավորմամբ հանձնաժողովը ոչ միայն տվել է դրական եզրակացություն, այլ նաև հարցի քննարկման ժամանակ Իմ քայլը խմբակցության պատգամավորները սատարել են նախագծի ընդունումը՝ մերժելով կառավարության անհասկանալի բացասական դիրքորոշումը:

Ընդ որում, կառավարության դիրքորոշումը ակնհայտ քաղաքական էր, որի հիմքում դրված է ոլորտի կարգավորումների՝ պաշտպանության նախարարության բացառիկ իրավասությունը՝ անկախ հարցի կարևորությունից և նպատակներից:

Այս նախագիծը չէր կարող դառնալ քաղաքական շահարկումների առարկա: Եվ հանձնաժողովում, և լիագումարի նիստի ժամանակ, քննարկումները անցել են բացառիկ համերաշխության մթնոլորտում՝ հանուն միասնական նպատակի:

Ցավոք, քվեարկությունից առաջ տեղի ունեցածը չունի որևէ բացատրություն և հերթական անգամ ցույց է տալիս խորհրդարանի դերի մեղմ ասած նվազեցմանն ուղղված հերթական քայլերը կառավարության կողմից: Շնորհակալություն եմ հայտնում նախագծին դեմ չքվեարկած պատգամավորներին, որոնց մեջ կային նաև Իմ քայլը խմբակցությունում:

Նախագիծը կրկին դնելու եմ շրջանառության մեջ՝ զինծառայողների կյանքն ու առողջությունը համարելով գերակա ցանկացած քաղաքական քննարկումից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ