09  12  2019

ՏԻՄ ընտրություններ․ որտեղ ով հաղթեց

ՏԻՄ ընտրություններ․ որտեղ ով հաղթեց

Դեկտեմբերի 8-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքում։

12-ում ընտրությունները հերթական էին, իսկ 4-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում  համայնքի ղեկավարի, և 4 համայնքում՝ ավագանու անդամի ընտրություններ անցկացվեցին։

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝

  • Լոռու մարզի Անտառամուտ համայնքում  108 ձայնով հաղթել է միակ թեկնածու, անկուսակցական, գործող համայնքապետ Արայիկ Գևորգյանը։
  • Կոտայքի մարզի  Ողջաբերդ համայնքում 295 ձայնով հաղթել է ԲՀԿ-ական գործող համայնքապետ Նորայր Մելքոնյանը։
  • Գեղարքունիքի Զովաբեր համայնքում  3 թեկնածուներից 357 ձայնով հաղթել է անկուսակցական Խաչիկ Բաղդասարյանը, ով մինչ այդ զբաղեցրել է Սևանի Էլ․ցանցի տրանսպորտի բաժնի պետի պաշտոնը։
  • Արմավիրի Ալաշկերտ համայնքում 603 ձայնով հաղթել է միակ թեկնածու, անկուսակցական, գործող համայնքապետ Կարեն Հովհաննիսյանը։
  • Արմավիրի Ֆերիկ Համայնքում 3 թեկնածուներից 72 ձայնով հաղթել է անկուսակցական, գործող համայնքապետ Ռուստամ Հասանյանը։
  • Արմավիրի Նորապատ համայնքում 392 ձայնով հաղթել է միակ թեկնածու, անկուսակցական, գործող համայնքապետ Վահրամ Խաչատրյանը։
  • Արագածոտնի Թլիկ համայնքում 13 դեմ, 9 կողմ ձայնով պարտվել է գործող համայնքապետ Սլավիկ Սալոյանը։
  • Արագածոտնի Զարինջա համայնքում 203 ձայնով հաղթել է միակ թեկնածու, անկուսակցական Սևադա Մանուկյանը։
  • Արագածոտնի Հակո համայնքում  25 ձայնով հաղթել է գործող ՀՀԿ-ական համայնքապետ Սերյոժա Չարչոյանը։
  • Արագածոտնի Կոշ համայնքում 2 թեկնածուներից 689 ձայնով հաղթել է համայնքի անկուսակցական ղեկավար Աշոտ Ենգիբարյանը։
  • Արագածոտնի Ավան համայնքում 2 թեկնածուներից 207 ձայնով հաղթել է դպրոցի մանկավարժ, անկուսակցական Գևորգ Գալստյանը։
  • Արարատի Տափերական համայնքում 8 թեկնածուներից 441 ձայնով հաղթել է անկուսակցական Կարեն Խաչատրյանը, ով համայնքապետարանում գլխավոր հաշվապահ էր աշխատում մինչ այդ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ