04  12  2019

Արա Պապյանը օգնությո՞ւն է խնդրում Փաշինյանից Սեդրակ Քոչարյանի դեմ ցուցմունքի համար․ Zham.am

Արա Պապյանը օգնությո՞ւն է խնդրում Փաշինյանից Սեդրակ Քոչարյանի դեմ ցուցմունքի համար․ Zham.am

Zham.am-ը գրում է․ «Ինչպես հայտնի է վաղը` դեկտեմբերի 5-ին,  կայանալու է Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արա Պապյանի հերթական դատական նիստը: Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանը,   մասնավորապես, զրպարտություն է համարում հարցազրույցներից մեկում Պապյանի արտահայտած այն միտքը, որ բջջային հեռախոսի ներկրման ոլորտի բազմաթիվ գործարարներ ճնշման են ենթարկվել Քոչարյանի իշխանության տարիներին, քանի որ Սեդրակ Քոչարյանն է տնօրինել բջջային հեռախոսների ներկրման ոլորտը:

Եվ ահա, որպես իր հիմնավորման ապացույց Արա Պապյանը կոչ է անում այն գործարարներին, ովքեր, իբր տուժել են այդ  մենաշնորհից,  արձագանքեն այս դատավարությանը:

Սակայն մինչ այսօր այդպիսի գործարարներ չեն հայտնվել, պատճառը  հայտնի է. այդպիսի գործարարներ չկան, քանզի Պապյանը շարքային բամբասանքը որպես իրականություն է ընդունել: Եթե դա լիներ իրականություն, ապա այդպիսի գործարարներն ի հայտ կգային, մանավանդ, որ իշխանությունը փոխվել է, և դա կլիներ նոր իշխանություններին դուր գալու ժեստ:

Պապյանը, փաստացի,   այդպիսի զրպարտությամբ է հանդես եկել ժամանակին, քանզի համարել է,  որ «թրենդի մեջ խոսք է ասում»: Բացի այդ Պապյանը հույս ուներ, որ նման հայտարարություններով  նա նկատելի կդառնար Փաշինյանի համար, և վերջինս նրան մի պաշտոն կնվիրի:

Սակայն, ավաղ, Պապյանը իր հաշվարկներում սխալվեց: Նախ Փաշինյանը արտգործնախարարի թեկնածուների պակաս չուներ: Բացի այդ Փաշինյանը Պապյանին երբեք իր թիմակից չի համարել մի շարք պատճառներով:

Նախ հաշվի է առնում, որ Պապյանը հանդես էր գալիս որպես  «Սասնա Ծռերի» գաղափարական թիմակից, իսկ Փաշինյանին ռուսների հետ  նոր խնդիրներ անհրաժեշտ չէր:

Բացի այդ Փաշինյանը մարտի 1-ի գործով այնքան է խճճվել, որ մի հատ էլ Սեդրակ Քոչարյանի գործի մեջ մտնելը կլիներ վտանգավոր: Իսկ այս հարցում «Նոր Սիլվա» գտնելը դժվար է: Նախ ժամանակներն  են փոխվել,   հետո՝ տրամադրությունները: Բացի այդ, ինչո՞ւ պիտի Փաշինյանը Պապյանի համար նոր գործ կարի, որի քաղաքական կապիտալիզացիայից լավագույն դեպքում  «ծռերն» էին  օգտվելու:

Որից էլ պարզ էր դառնալու, որ Փաշինյանն արդեն ոչ թե քողարկված, այլ բացահայտ է համագործակցում  այդ կառույցի հետ:

Ինչ վերաբերվում է Արա Պապյան անձին, նրա բարոյական նկարագրին, ապա հիշեցնենք ընդամենը նրա կենսագրությունից մի քանի փաստեր:

ԽՍՀՄ-ի ժամանակ՝  1981-ից մինչև 1986 թվականները,  Արա Պապյանը Աֆղանստանում աշխատել է որպես ռազմական գծով թարգմանիչ: Բոլորի համար էլ հասկանալի է, թե ԽՍՀՄ-ի տարիներին,   որ խորհրդային կառույցի հետ պետք էր համագործակցել, որ հնարավոր լինել աշխատել  Աֆղանստանում:

Տրամաբանական էր նաև, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ 1994 թ.-ին, Պապյանը գերազանցությամբ ավարտել էր Ռուսաստանի ԱԳՆ  դիվանագիտական ակադեմիան:

Թվում էր՝ այսպիսի  մասնագիտական հետագծից հետո Պապյանը պիտի շարունակեր իր ուղին նույն գծի մեջ: Սակայն պարզվեց, որ երբեմն սկզբունքները կարող են լինել շատ «ճկուն և բարբարոս»: Այսպես, ընդամենը 5 տարի անց՝ 1999 թ.-ին,  Պապյանը ավարտում է NATO-ի պաշտպանության քոլեջը: Հասկանալի է, թե այս անգամ էլ ամերիկյան  որ կառույցի հետ պետք էր աշխատել,  որ այս քոլեջը ավարտեր:

Այս ամենից հետո արդեն Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակահատվածում նա ԱԳՆ-ում զբաղեցնում է մի շարք կարևոր պաշտոններ: Իսկ 2000 թվականին նշանակվում է  Կանադայում ՀՀ դեսպան:

2006-ին աշխատանքից դուրս գալուց հետո նա արդեն կարողանում է «կպցնել» ՀՅԴ-ին: Պապյանը սկսում է ուսումնասիրել հայկական հարցի իրավաբանական կողմերը՝ Արցախյան պատերազմ, Վիլսոնյան Հայաստան և այլն։ Այդ հարցերով բազմաթիվ ելույթներ է ունեցել հայկական համայնքներում:

2018 թ-ի հեղափոխությունից հետո՝  զգալով, որ հանրային թրենդը փոխվել է, սկսում է համագործակցել  արդեն  ՀՅԴ-ին  5-րդ շարասյուն համարող «Սասնա Ծռերի» հետ: Իսկ Քոչարյանի հարցում էլ, որպեսզի Փաշինյանի մոտ իրեն ցույց տա, վեր է հանում Սեդրակ Քոչարյանի մասին բամբասանքները: Բայց այս անգամ  առաջին անգամ իր կենսագրականում ստանում է հակահարված՝ դատական այս գործի միջոցով:

Ահա այսպիսին է Պապյանի իրական նկարագիրը: Սակայն բովանդակային Հայաստանում, թե նախկինում, թե հիմա  «անսկզբունքայնությունը» լուրջ արատ չի համարվում: Հենց դրա հույսին էլ մնացել է Արա Պապյանը:

Սա է իրականությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ