04  12  2019

Նիկոլի պաշտոնավարումն ուղղակի սպառնալիք է ՀՀ անվտանգությանը․ Կիվիրյան

Նիկոլի պաշտոնավարումն ուղղակի սպառնալիք է ՀՀ անվտանգությանը․ Կիվիրյան

Քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրում է/

«Գեոքաղաքական այս լարված ժամանակաշրջանում մեզ պետք է Հայաստանի այնպիսի ղեկավար, որը մի կողմից կկարողանա ապահովել Մոսկվայի հետ սերտ հարաբերությունները, իսկ մյուս կողմից ընդունակ կլինի մերժել Արցախյան հարցի կապակցությամբ ռուսների կողմից առաջարկվող ցանկացած ոչ հայանպաստ լուծում։ Այնպես չի, որ այս երկուսի համադրությունը շատ բարդ խնդիր է, իհարկե հեշտ չի, բայց պրոֆեսիոնալ գործչի համար լիովին լուծելի խնդիր է։

Սակայն ողջ հարցը հիմա կայանում է նրանում, որ Նիկոլն իր քաղաքական քաշով ու հմտություններով ընդունակ չէ լուծել այդ խնդիրը, ու խորքային վերլուծության պարագայում ակնհայտ է դառնում, որ իր պաշտոնավարումն ուղղակի սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը։

Մենք չենք կարող մեզ թույլ տալ այնպիսի շռայլություն, որ Հայաստանը ներկայիս բախտորոշ փուլում ղեկավարի մի մարդ, որի վարած քաղաքականությունը ոչ միայն չի լուծում առկա խնդիրները, այլ ավելացնում է նորերը։ Հայկական ողբերգությունը կայանում է նրանում, որ մեր պատմության մեջ շատ հաճախ այս ազգի վրա իրենց ղեկավար են կարգել մարդիկ, ում վարած քաղաքականությունը ավարտվել է ազգային անկմամբ ու աղետով։

Արդյոք պատմության այս փուլում մենք պատրա՞ստ ենք մեկ անգամ էլ գնալ նման սցենարի կրկնությանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ