02  12  2019

ԼՂ հակամարտության կարգավորումը ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. ՌԴ ԱԳՆ

ԼՂ հակամարտության կարգավորումը ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ դեկտեմբերի 2-3-ն Ադրբեջան կատարած այցի մեկնաբանության մեջ: «Ռուսաստանը շարունակում է ակտիվ դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված միջնորդական ջանքերում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է և մշտապես գտնվում է ՌԴ նախագահի ուշադրության կենտրոնում»,- ասված է մեկնաբանության մեջ: Նշվում է նաև, ՌԴ-ն շարունակելու է աջակցել հակամարտության լուծմանն ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, այնպես էլ պետությունների հետ երկխոսության միջոցով՝ հաշվի առնելով ՌԴ-ի սերտ հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ