02  12  2019

Լեգիտիմության նման մսխում պատմությանը հայտնի չէ, այ սա իրոք աննախադեպ է․ կարծիք

Լեգիտիմության նման մսխում պատմությանը հայտնի չէ, այ սա իրոք աննախադեպ է․ կարծիք

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը գրում է․

«Հիշո՞ւմ եք, ասում էին՝ մինչև ԱԺ նոր ընտրություններ չլինեն, ներդրումներ չեն լինելու:

Անցավ մեկ տարի այդ ընտրություններից, ներդրումներ էլի չկան:

Հիմա ի՞նչ սուտ պետք է հորինեն, որ միամիտ և հիպնոսացած զանգվածը հավատա:

Երկու կամ երեք տարի էլ անցնի՝ վիճակը միայն վատանալու է, սա լավ իմացեք, լավ բան չկա ու չի լինելու, քանի էս ռեժիմը կա:

Վստահության և լեգիտիմության նման մսխում պատմությանը հայտնի չէ, այ սա իրոք աննախադեպ է:Ո՞ւմ եք սպասում, նոր փրկչի՞, որը էլի կխաբի ձեզ, համարո՞ւմ եք,որ Հայաստանը փորձադաշտ է հա՞, որ տարիներով պետք է սպասի փոփոխությունների ու մի տասնամյակ անց նոր հանգեք մեր այսօրվա ասածներին:

Սթափվե՛ք, խոսե՛ք, մի՛ վախեցեք, կարծիք հայտնե՛ք, պայքարե՛ք, պարտվե՛ք, հաղթե՛ք, մի՛ սպասեք, որ մեկը կգա և կփրկի ձեզ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ