14  11  2019

Մեր ճանապարհը դժվար է, հաղթանակը` մոտ. Նարեկ Մութաֆյան

Մեր ճանապարհը դժվար է, հաղթանակը` մոտ. Նարեկ Մութաֆյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանը կալանավայրից ուղերձ է հղել։ Այս մասին հայտնում է Նարեկ Սաքո / Անմեղ բանտարկյալներ ֆեյսբուքյան էջը։

«Բարև, իմ սիրելի՛ գաղափարակից ընկերներին:

Նորից գրում եմ ձեզ, քանի որ խոստացել եմ, որ չեմ թողնի կարոտեք ինձ:

Հավատացած եղեք, որ իմ ամեն օրը լի է հպարտությամբ: Հպարտությամբ ձեր շնորհիվ, քանի որ տեսնում եմ, թե ինչպես են օր-օրի հազարավորներով խտանում ձեր շարքերը:

Մեր ճանապարհը դժվար է, հաղթանակը` մոտ: Գիտեմ, որ բարդ է ճնշումների ներքո պայքարել, բայց երբ պայքարդ հանուն գաղափարի է, իսկ գաղափարը՝ հանուն պետության և Հայրենիքի, դու դառնում ես ավելի վճռական և անկոտրում :

Վստահ եղեք, գաղափարակիցներ, վաղվա Հայաստանը մենք ենք բերելու:

Եվ ուրեմն` կեցցե~ այն Հայաստանը, որը մենք ենք բերելու»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ