16  10  2019

Սիրելի ընկերներ, իշխանությունը ծնում է նոր վահե գրիգորյաններ. Նարեկ Մանթաշյան

Սիրելի ընկերներ, իշխանությունը ծնում է նոր վահե գրիգորյաններ. Նարեկ Մանթաշյան

«Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի ընկերներ, իշխանությունը ծնում է նոր վահե գրիգորյաններ...

Ուրեմն Վահե Գրիգորյան օպերացիան Նիկոլի մոտ չստացվեց, չստացվեց ոչ ՍԴ գրավելու, ոչ մարտի մեկի գործը կարելու տեսանկյունից, պատճառները տարբեր էին՝ թե վահեն էր անտաղանդ, թե վահեի քաղաքական հայրերը սցենարում չէին մշակել դիմադրությունը և հոպլա...

Վահեին ՍԴ ուղարկելուց հետո Նիկոլալևոնական թայֆեն նոր ստավկա արեց, այս անգամ էլ ավելի անտաղանդ մեկի, Տիգրան Եգորյանի վրա, այս անողնաշարի կենսագրականին անդրադառնալու առիթ նախկինում ունեցել եմ, այս պահին նա գործիք է, իսկ գործիքները ինչպես գիտենք ստեղծված են օգտագործելու համար:

Ուրեմ այս անփառունակը հասկանալով, որ Մարտի մեկի գործը արդեն միջազգային հանրությունն էլ է դիտում, որպես քաղաքական դասական հետապնդում, ուստի նիկոլենք սրան հանձնարարել են նոր գործեր փորփրել...

Ուրեմ երեկ պատահական սրճարանում հանդիպեցի այս եռյակին, բնականաբար նկարեցի, բայց որոշեցի չհրապարակեմ, որպեսզի հասկանամ արդյոք այսօր իշխանական մեդիան կթարմացնի այս թուրք բեղավոր, իբրև վկայի թեման ու կրկին հոպլա, տեսա որ այսօր սկսեցին կրկին գրել, թե իբր վկա և այլն...

Լսեք արա, չեք զգում, որ ձեզանից մեկ քայլ առաջ ենք 10 անգամ էլ խելացի ու փորձառու, սա էլ եք գցելու ոտներիդ, այս նկարները մի մասնիկն են սրանց դիմակը պայթեցնելու, հիմա բռնվեք արա տրաքացնելու եմ սաղիդ...»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ