14  10  2019

Իշխանության ճնշումը ՍԴ վրա երկիրը բռնապետական ճանապարհով տանելու քայլ էր․կարծիք

Իշխանության ճնշումը ՍԴ վրա երկիրը բռնապետական ճանապարհով տանելու քայլ էր․կարծիք

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրում է․

«Այսօր Սահմանադրական դատարանը մերժեց վարույթի ընդունել Ազգային ժողովի ի սկզբանե իրավականորեն կասկածելի և թույլ հիմնավորված դիմումը՝ անվստահություն հայտնելու Հրայր Թովմասյանին։ Անկախ նրա քաղաքական հայացքներից կամ բարեկամական կապերից, Օրենսդիր և Գործադիր իշխանության բարձրագույն մարմինների կողմից անթաքույց ճնշումը Դատական իշխանության բարձրագույն մարմնի վրա երկիրը բռնապետական ճանապարհով տանելու ակնհայտ քայլ էր, և ես ողջունում եմ ՍԴ դատավորների հավաքական կամքը՝ մերժելու այն։

Դրանով հանդերձ, նախկինում նշել եմ, և նորից առիթից օգտվելով կրկնում եմ՝ կա Սահմանադրության 213 հոդված․ որով կարգավորվում է ՍԴ մինչև նոր Սահմանադրությունն ընդունելն ընտրված դատավորների անցումային շրջանում պաշտոնավարելու կարգը։ Այդ հոդվածը կարելի է փոփոխել ԱԺ ձայների 2/3-ով, այդ անդամների պաշտոնավարման ժամկետները համապատասխանության բերելով նոր ընտրվածների հետ (12 տարի դատավորների, և 6 տարի դատարանի նախագահի համար), և դրանով վերջ տալ ՍԴ շուրջը ստեղծված աժիոտաժին։ Այն չի նպաստում մեր երկրի հեղինակության ամրապնդմանը, և կոնկրետ անձին թիրախավորելով, իրականում անկայունություն է ստեղծում ամբողջ դատական համակարգի համար, մեզ պետք է հնարավորինս արագ վերջ դնել իշխանության տարբեր թևերի միջև այս անհեթեթ դիմակայությանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ