11  10  2019

Ինչպես Նժդեհի մասով պատասխանել Ալիևին․ խորհուրդ՝ Փաշինյանին․Zham.am

Ինչպես Նժդեհի մասով պատասխանել Ալիևին․ խորհուրդ՝ Փաշինյանին․Zham.am

Zham.am-ը գրում է․ «Փաշինյանի պատասխանը Ալիևին Նժդեհի մասով այդքան էլ համոզիչ չեղավ ռուսական լսարանի մոտ: Իհարկե մեզ համար  պարզ է, թե ով է եղել մեր ազգային հերոսը, սակայն, որպեսզի հետագայում ադրբեջանցիների սադրանքը ավելի արդյունավետ կանխվի կոնկրետ ռուսական լսարանում, Փաշինյանին խորհուրդ ենք տալիս օգտագործել հետևյալ փաստարկները՝

Փաստ առաջին

2-րդ համաշխարային պատերազմում  նացիստների կողմն անցած ադրբեջանական լեգիոնն ամենամարդաշատն է եղել, իհարկե ռուսական և ուկրայնիկան լեգիոններից հետո: Այդ լեգիոնը կազմված էր ավելի քան 100 հազարից: Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ եթե ԽՍՀՄ-ը պարտվեր այս պատերազմում, ապա խաղի մեջ պիտի մտներ Թուրքիան: Հենց դրա պատճառով էլ ադրբեջանցիների շարքում ամենաշատն էր տարածված  պրոգերմանական տեսակետները:

Փաստ երկրորդ

Պատմական փաստ է, որ ադրբեջանական լեգիոնը ակտիվ մասնակցություն է ունեցել պատժիչ գործողություններում: Մասնավորապես Լեհաստանում  նրանց խղճին է տասնյակ հազարավոր մարդկանց կյանքերը: Հայտնի Վարշավյան ապստամբության ժամանակ ադրբեջանական լեգիոնի մասնակցությունը հրեաների ու լեհերի կոտորածներում չափազանց մեծ էր: Ընդ որում, կանանց և երեխաների ոչնչացման գործը վերապահված էր հիմնականում ադրբեջանական լեգիոնին:

Փաստ երեք

Ադրբեջանցի ամենահայտնի նացիստներից մեկը՝ Ֆաթալիբեյը, որի խղճին  են տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների սպանությունը, այսօր համարվում է Ադրբեջանի ամենահայտնի հերոսներից մեկը: Նրա մասին շատ գրքեր են գրված՝ որպես ազգային հերոս, բազմաթիվ դպրոցներ իր անունն են կրում: Կան նույնիսկ պետական հովանու տակ գործող  հանրային կազմակերպություններ, որոնք նույնպես իր անունն են կրում:

Եվ դա այն դեպքում, երբ բոլորին է հայտնի նրա իրական «հերոսական» էջերն ուղղված խաղաղ բնակչության դեմ:

Փաստ չորրորդ

-Գարեգին Նժդեհն ժամանակին ստացել է «հերոսության համար» բուլղարական խաչ շքանշանը:

-Ստացել է «Բալկանյան ժողովորդների հերոս» շքանշան:

Ստացել է նաև  հետևյալ ռուսական շքանշանները՝ 

-Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան

-Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան

-Գեորգիևյան խաչեր, 2-րդ և 3-րդ աստիճանների:

Ինչ վերաբերվում է նացիստների հետ համագործակցությանը, ապա նա ոչ մի պատժիչ գործողությունների չի մասնակցել: Պատմությանը այդպիսի փաստ հայտնի չէ, ի տարբերություն, օրինակ Ֆաթալիբեյի:

Փաստ հինգերրորդ

Նժդեհին պատերազմից հետո 1921 թվականների դեպքերի համար  դատեցին,  որը նացիստների հետ որևէ կապ չուներ:

Ամփոփելով նշենք, որ Նժդեհի պաշտպանությունը հատկապես ռուսական լսարանի մոտ հենց այս վերո նշած փաստերի շարադրմամբ ամենաէֆեկտիվ տարբերակն է: Քանզի այս փաստագրական փաթեթով է միայն հնարավոր չեզոքացնել ադրբեջանցիները պրովոկացիաները Նժդեհի վերաբերյալ:

Իսկ այն ինչ- որ այսօր նշեց Փաշինյանն իր փաստարկներով չափազանց թույլ են  հատկապես ռուսական լսարանի համար:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ