05  10  2019

Հայելիի գրասենյակի վրա հարձակումը սանձազերծվելիք տեռորի միայն ձնծաղիկն է․կարծիք

Հայելիի գրասենյակի վրա հարձակումը սանձազերծվելիք տեռորի միայն ձնծաղիկն է․կարծիք

Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը գրում է․

«Ռեժիմի հենասյուն Ազատություն ռադիոկայանն ու TV-ին չի օգտագործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ Արցախի հանրապետություն տերմինները: Նաև բազմիցս հայերեն թագմանությամբ հայկական տեղեկատվական տիրույթ է բերել Ադրբեջանի նախագահի բարբաջանք հիշեցնող ճառերը: Ես չեմ հիշում մի դեպք, որ այս խնդրի կապակցությամբ ֆիզիկական հարձակման ենթարկեն Ազատության գրասենյակը:

Հայելիի գրասենյակի վրա հարձակումը մամուլի նկատմամբ ռեժիմի սանձազերծվելիք տեռորի միայն ձնծաղիկն է: Կրկնում եմ՝ դատական իշխանությունը զավթելուց հետո ռեժիմը զավթելու է չորրորդ իշխանությունը՝ ազատ մամուլը: Ռեժիմին պետք է, որ մարդիկ կարդան միայն Հայկական ժամանակ, դիտեն Հ1 և լսեն Ազատություն ռադիո: Չկասկածեք, գալու է ժամանակը, որ «ժողովրդի պահանջով» սահմանափակելու են նաև ինտերնետն ու սոցցանցերը: Պատմությանը չես խաբի. դիկտատորիկների իշխանությունն իր տրամաբանական զարգացման փուլերն ունի՝ էյֆորիկ սկզբից մինչև սարսափելի ընթացք ու սահմռկեցուցիչ ավարտ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ