16  09  2019

Վանեցյանի հրաժարականի իրական պատճառը․ Politik.am

Վանեցյանի հրաժարականի իրական պատճառը․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Այսօր հայտնի դարձավ, որ Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել։ Վանեցյանի հրաժարականը ամպրոպ էր պարզ երկնքում։ Իշխանության ներսում առկա խնդիրները ակնհայտորեն խորանում են։

Փորձագետները, քաղաքագետները փորձում են հասկանալ, թե ինչու՞ է Վանեցյանը հրաժարական տվել, երբ մեկ շաբաթ առաջ ամեն կերպ փորձում էր հերքել իր հրաժարականի մասին լուրերը։

Կառավարության մեր աղբյուրները հետաքրքիր մանրամասններ են ներկայացնում։ Մեր աղբյուրների պնդմամբ Վանեցյանի և Փաշինյանի հարաբերությունները երբեք էլ հարթ չեն եղել։ ԱԱԾ տնօրենի համար անընդունելի է եղել վարչապետ Փաշինյանի մշտական ոչ ադեկվատ պահվածքը։ 

Ըստ նույն աղբյուրի շաբաթներ առաջ Վանեցյանի ձեռքի տակ է հյատնվել փաստաթուղթ, որը ապացուցում է, որ Փաշինյանը հոգեկան որոշակի խնդիրներ ունի։ Փաստաթուղթը եղել է վերջին կաթիլը ԱԱԾ պետի համար և նա որոշել է այլևս չշարունակել աշխատել Փաշինյանի կառավարությունում։ Հասկանալով ապագայում սպասվելիք զարգացումները Վանեցյանը ըստ էության հրաժարվել է Փաշինյանի քայլերի պատասխանատվությունը իր վրա վերցնել։

Փաշինյանի ոչ ադեկվատ վիճակի մասին Վանեցյանը ակնարկել է նաև իր տարածած հայտարարության մեջ․«Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:

Ըստ էության Վանեցյանը վարչապետին մեղադրել է հախուռն լինելու  և առաջնայինը երկրորդականից չտարբերելու մեջ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ