10  09  2019

Վիկտոր Սողոմոնյանը՝ Փաշինյան – «Սասնա ծռեր» հանդիպման մասին



«Հեռու եմ այն մտքից, որ իշխանությունը, որքան էլ ապաշնորհ լինի, ուզում է բռնի ուժով հարցեր լուծել ներքաղաքական դաշտում։ Բայց հեռու լինելով հանդերձ, պետք է մտածել, որ այս հանդիպումը բերելու էր այն եզրակացությոանը, որ դուք եք հայտնում»,- Yerevan Today-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, քաղաքագիտության դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում վարչապետ Փաշինյանի և «Սասնա ծռեր»-ի հանդիպմանը, որից հետո վերջիններս հայտնեցին, որ երկրում կան ուժեր, որոնք ռևանշ են ուզում վերցնել և գալ իշխանության, ինչն իրենք թուլ չեն տալու։ Այսինքն, վարչապետը քաղաքական ուժերի «դեմն առնելու» հարցը քննարկում է զենքով հարց լուծելը գլխավոր ուղղություն որդեգրած խմբավորման հետ։

«Տարբեր գործիչներից լսում եմ, արդեն քանի օր է՝ ասում են՝ դու հանդիպել ես ոստիկան սպանած մարդկանց հետ։ Նրանցից մեկը ելույթ է ունենում, թե՝ մենք չենք ուզեցել մարդ սպանել, դիմադրել են, դրա համար։ Այիսինքն, երևի ՊՊԾ գնդում պետք է չդիմադրեի՞ն, երբ գրավում էին գունդը։ Այ այս հանդիպումն ինքնին, երևույթն ինքնին բացասական էֆեկտ է տալիս իշխանության գործելակերպի հետ կապված։ Սրանք մեկը մյուսից բխող հետևանք է։ Ես կոչ կանեմ ավելի սթափ լինել հանդիպումներ կազմակերպելիս կամ որոշակի քննարկում կազմակերպելիս, երբ երկրի ղեկավար ես»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ