04  09  2019

Ամոթ է, սթափվե՛ք. Շարմազանովը՝ իշխանություններին

Ամոթ է, սթափվե՛ք. Շարմազանովը՝ իշխանություններին

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացումը մեր արտաքին քաղաքական կարևորագույն առաջնահերթություններից և մեր անվտանգային համակարգի հիմնական անկյունքարերից է:

Չնայած Փաշինյանի հավաստիացումներին՝ այդ հարաբերությունները, մեծ ցանկության դեպքում, դժվար է բնորոշել դաշնակցային:

Իմ ողջ քաղաքական կենսագրության ընթացքում եղել եմ ու կմնամ այդ հարաբերությունների իրական դաշնակցային բնույթի ջատագով և հրապարակային ու ոչ թե պատերի տակ դատապարտել եմ թե՛ ռուսական և թե՛ հայկական շրջանակներից հայտարարություններ, որոնք վնասել են այդ դաշնակցությանը:

Երբ սորոսական մեկը լկտի ու մեր պետական շահերին վնասակար հայտարարություն է անում, ես չեմ զարմանում:

Ես զարմանում եմ, երբ այդ հարաբերությունները փայլուն համարող վարչապետի պաշտոն զբաղեցնողը լռում է ու չնկատելու է տալիս այն: Ոչ միայն ինքն է լռում, այլ նաև իր թիմը: Դրա փոխարեն նման հայտարարություն անողին պետբյուջեից գումար է տրամադրում և գործուղում Արցախ:

Հ.Գ. Միջպետական դաշնակցային հարաբերությունները ոչ թե աննպատակ կոմպլիմենտների, այլ իրական գործերի կարիք ունեն: Ամոթ է, սթափվե՛ք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ