22  08  2019

Մեծերի թույնն անցնում է ժառանգներին. պատգամավորը՝ Փաշինյանի դստեր գրառման մասին

Մեծերի թույնն անցնում է ժառանգներին. պատգամավորը՝ Փաշինյանի դստեր գրառման մասին

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է.

«Թույնն ավելի մահաբեր է երեխաների համար...

Ծանոթացա Փաշինյանի դստեր գրառմանը:

Մի տեսակ տարակուսած եմ:

Մի՞թե արդեն այլախոհներին սաստելու հերթը հասել է իրավահաջորդներին...

Չեմ ուզում քննարկել ոճաբանությունը, որն, անշուշտ, ընդունելի չէ...

Փաստորեն, քաղաքականության մեջ դեռ քայլ չարած երեխան քաղաքական ու պետական բազմամյա գործիչներին հորդորում է յոգայի հնարքներով (խորը շուչ քաշելով և հանգստանալով) զսպել իրենց կարծիքն արտահայտելու սահմանադրական իրավունքի իրացումը:

Չեմ հիշում նախկին ղեկավարներից ևս երկրորդին, ում երեխան քաղաքական կանխարգելիչ-նախազգուշական դասապատրաստում անցկացնի իր ծնողի գործընկերների համար:

Բայց դա չէ ամենավտանգավորը, այլ այն, որ այս կերպ, փաստորեն, մեծերի մեջ կուտակված թույնն անցնում է ժառանգներին:

Հավատացեք, սա ահավոր սպառնալիք է մեր երկրի ապագայի համար: Պատկերացնում ե՞ք՝ նույն ոճաբանությամբ սկսեն իրար բզկտել քաղաքական ու պետական մյուս գործիչների երեխաները: Էս ո՞ւր ենք տանում երկիրը:

Եվ հետո, ո՞ւմ համար պարզ չէ, որ թույնը մահաբեր է հատկապես երեխսների համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ