13  08  2019

«Նոր» Հայաստանի իշխանությունները պավլիկմորոզովներ են բուծում. top-news.am

«Նոր» Հայաստանի իշխանությունները պավլիկմորոզովներ են բուծում. top-news.am

Top-news.am-ը գրում է.

««Հեղափոխական» եւ կյանքի եւ աշխատանքի փորձ չունեցող երիտասարդին՝ Ռուբեն Հայրապետյանին Հայաստանի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար նշանակելուց հետո ուսումնական հաստատությունում անառողջ մթնոլորտ է: «Հեղափոխականը» որոշել է ազատվել անցանկալի դասախոսներից:

Սա դեռ մի կողմ: Ռեկտորի երիտասարդ պաշտոնակատարը բուծում է պավլիկմորոզովներ կամ «գործ տվողներ», որոնցից մեկն էլ գաղտնագողի նկարել է քննության ժամանակ խաչապուրի ուտող դասախոսին, ընդ որում, այն դասախոսին, որը համարձակվել է բարձրաձայն քննադատել ռեկտորի պաշտոնակատարին:

Զզվելի է, երբ ուսումնական հաստատության ղեկավարը ոչ թե պատժում է քննությանը հեռախոսով ներկայացած ուսանողին, որը ամենավերջին անբարոյականի նման գաղտնի տեսանկարահանում է դասախոսին, այլ այդ տեսագրությունն օգտագործում որպես հաղթաթուղթ:

Սա է «նոր» Հայաստանի իշխանությունների դեմքը, կերպարը: Նրանք սովորական բոլշեւիկներ են: Նրանք ռեպրեսիաներ, չիստկաներ իրականացնող բոլշեւիկներ են, որոնց համար թշնամի են բոլորը, ովքեր չեն կիսում իրենց հայացքներն ու գաղափարները:

Ռեկտորի պաշտոնակատարը միանշանակ պետք է շատ արագ պաշտոնանկ արվի, այլապես տասնամյակների պատմություն ունեցող ուսումնական հաստատությունը պարզապես ամիսների ընթացքում կքանդվի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ