13  08  2019

Թեստ անցեք ղեկավարության հետ. Արփինե Հովհաննիսյանի խորհուրդը` ԱՆ կադրերին

Թեստ անցեք ղեկավարության հետ. Արփինե Հովհաննիսյանի խորհուրդը` ԱՆ կադրերին

Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Արդարադատության նախարարության երիտասարդներին փոխանցեք, որ անմեղ դեմքով փաստեր ու փաստարկներ ներկայացնելուց չմոռանան մի երկու փաստ էլ ներկայացնել քաղաքական իրողությունների մասին, որոնք հիմք են դարձել իրենց դարակազմիկ նախագծի համար: 

Բովանդակային առաջարկներ ընդունելու պատրաստակամության մասով էլ նախ խորհուրդ՝ քաղաքական թեստ անցեք ղեկավարության հետ՝ որն է բովանդակային առաջարկը, օրինակ եթե այն հակասում է քաղաքական նպատակահարմարությանը դադարու՞մ է լինել բովանդակային թե՞ ոչ։ Կամ եթե ձեր նախագիծը հակասահմանադրական է, դա բովանդակայի՞ն է թե՞ ոչ։ Երբ ճշտեք՝ ասեք՝ բովանդակային առաջարկների պակաս չեք զգա։ Փաստերի ու փաստարկների՝ առավել եւս»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ