11  07  2019

Ուղղակի սպառնալիք՝ Հայաստանի և ԼՂ անվտանգությանը․ քաղաքագետ

Ուղղակի սպառնալիք՝ Հայաստանի և  ԼՂ անվտանգությանը․ քաղաքագետ

Քաղաքագետ, Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած էներգետիկ վթարին։ Նա գրում է․

«Եթե ճշմարիտ է այն, ինչ երեկ ասում էր էներգետիկայի փոխնախարարը, որ Հայաստանի, թեկուզև մասնակի,  հոսանքազրկումը իրանական էլեկտրահմակարգում տեղի ունեցած տատանման հետևանք է, ապա դա խիստ վտանգավոր է։

Եթե իրոք այդպես է, ու աղբյուրն Իրանից է, դա ուղղակի սպառնալիք է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը։Ապրիլյան պատերազմում Ադրբեջանն օգտագործեց դրոններ... դրանց կառավարումն ու լիկվիդացումը իրականացվում է էլեկտրականությանը միացված սարքերով ու եթե հանկարծ այնպես պատահի, որ պատերազմական գործողություններ սանձազերծվեն ու պատահաբար նման մի տատանում լինի նույնպիսի հետևանքով, փաստացիորեն անգամներով կմեծանա հայկական ռազմուժի և ոչ միայն ռազմուժի խոցելիության մակարդակը... ըստ էության կզրկվենք արդիական զինատեսակների և կիրառումից և լիկվիդացման հնարավորությունից։

Ուստի առավել քան հրատապ խնդիր է դառնում զինված ուժերի և պաշտպանական համակարգերի սեպարատ էլեկտրաապահովման հարցի լուծումը, ինչպես նաև այնպիսի համակարգերի ներդրումը, որոնք կկարողանան կայունացնել տատանվող էլեկրականության թափանցումը Հայաստան...Այլապես էլեկտրատատանումը կարող է նույնքան արդյունավետորեն օգտագործվել մեր դեմ, որքան իննսունականներին գազատարի պայթեցումները.... մտածեք տղերք, պատասխանատուն դուք եք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ