30  01  2018

Կարող եք «գուգլ անել» և կտեսնեք. Նախագահի թեկնածուն՝ հանքերի շահագործմանն իր առնչության մասին

Կարող եք «գուգլ անել» և կտեսնեք. Նախագահի թեկնածուն՝ հանքերի շահագործմանն իր առնչության մասին

ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը շարունակում է քաղաքական հանդիպումները՝ վերջնական որոշում կայացնելուց առաջ:

Հունվարի 30-ին նա հանդիպել է ՀՀ ԳԱԱ և ԲՈՒՀ-երի ղեկավարների հետ:

Արմեն Սարգսյանը պատասխանեց նաև լրագրողների մի քանի հարցերի:

Մշտապե՞ս է վերադարձել Հայաստան, թե՞ կրկին կհեռանա Բրիտանիա հարցին պատասխանեց. «Ես Հայաստանից չեմ գնացել, որ վերադառնամ»: Ասաց, թե ընդմիշտ է եկել Հայաստան:

Անդրադառնալով դիտարկմանը, որ իր կինը հայտարարել էր, որ որդիներն իրենց բրիտանացի են զգում, Արմեն Սարգսյանն արձագանքեց, որ իր երկու որդիները և Բրիտանիայի քաղաքացի են, եւ Հայաստանի. «Հետևաբար, հավասարաչափ լինելով Բրիտանիայի քաղաքացի՝ պետք է զգան և ապրեն Բրիտանիայի քաղաքացի: Միաժամանակ, լինելով ՀՀ քաղաքացի, պետք է լինեն ՀՀ քաղաքացի՝ դրանից հետևող եզրակացություններով»:

Արմեն Սարգսյանը հերքեց, թե որևէ առնչություն ունի Ամուլսարի հանքի շահագործումն իրականացնող ընկերության հետ. «Իմ հետ դա բացարձակապես կապ չունի: Կարող եք «գուգլ անել» և կտեսնեք»:

Նախագահի թեկնածուն խոստացավ բոլոր հանդիպումներն վարտելուց հետո պատասխանել լրագրողների հարցերին:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին նախագահի թեկնածուն հանդիպել է ՀՀԿ և ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ