03  12  2019

ՀՀ վարչապետն ու նախագահը ցավակցել են Վլադիմիր Պուտինին

ՀՀ վարչապետն ու նախագահը ցավակցել են Վլադիմիր Պուտինին

Վաչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։

 «Խոր ցավով տեղեկացա Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհերի և վիրավորների մասին: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքների անդամներին և մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ արագ ապաքինում», գրել է Ն.Փաշինյանը։

ՌԴ պաշտոնակցին ցավակցել է նաեւ ՀՀ նախագահը։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ