03  12  2019

Արմեն Սարգսյանի «անակնկալ» հանդիպումը Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ

Արմեն Սարգսյանի «անակնկալ» հանդիպումը Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել Նորին արքայական մեծություն շեյխ Մուհամմադ բին Սալման Ալ Սաուդի հետ:

Նա նաեւ գրել է․«Անակնկալ» գործնական հանդիպում Նորին արքայական մեծություն շեյխ Մուհամմադ բին Սալման Ալ Սաուդի հետ,

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, փոխվարչապետ, պաշտպանության նախարար»:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Աբու Դաբի էմիրության թագաժառանգ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի, ԱՄԷ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական շեյխ Տահնուն բին Զայեդ Ալ Նահյանի, ԱՄԷ փոխվարչապետ, նախագահական հարցերով նախարար շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի, Աբու Դաբի էմիրության գործադիր խորհրդի նախագահի տեղակալ շեյխ Հազզա բին Զայեդ Ալ Նահյանի, Շեյխ Սուրուր բին Մուհամմադ Ալ Նահյանի, ինչպես նաև Սաուդյանի Արաբիայի թագաժառանգ փոխվարչապետ, պաշտպանության նախարար շեյխ Մուհամմադ բին Սալման Ալ Սաուդի, այլ պաշտոնատար ու գործարար անձանց հետ՝ քննարկելով երկկողմ համագործակցության հեռանկարներն ու ընդլայնման հնարավորությունները:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ