13  10  2019

Վրաստանի վարչապետը Հայաստան կժամանի հոկտեմբերի 15-ին

Վրաստանի վարչապետը Հայաստան կժամանի հոկտեմբերի 15-ին

Վրաստանի՝ սեպտեմբերի 8-ին պաշտոնը ստանձնած վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով առաջին անգամ Երևան կայցելի հոկտեմբերի 15-ին։ Sputnik-Գրուզիա-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Վրաստանի պատգամավոր Էնզել Մկոյանը։

«Պարոն Գախարիան մեկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Պատվիրակության կազմում, ամենայն հավանականությամբ, կներառվեն արտաքին գործերի, ներքին գործերի և էկոնոմիկայի նախարարները, ինչպես նաեւ խորհրդարանի փոխխոսնակը»,- հայտնել է Մկոյանը։

Գախարիան տարածաշրջանային այցերը սկսել է Ադրբեջանից։ Իսկ Երևան այցից հետո վարչապետը կուղևորվի Թուրքիա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ