21  08  2019

Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Գարեգին Բ-ի հետ

Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Գարեգին Բ-ի հետ

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ եւ շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ:

Ինչպես հայտնում են ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից, Սերժ Սարգսյանը Վեհափառ Հայրապետին մաղթել է քաջառողջություն, երկար տարիների կյանք եւ հաջողություններ հովվապետական առաքելությունն իրականացնելու ճանապարհին, ինչպես նաեւ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ու ավանդապաշտ հայ ժողովրդի` ավելի քան 1700-ամյա քրիստոնեական հավատը ամուր եւ անսասան պահելու գործում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ