10  02  2020

Եթե նախարարը իրավունք ունի օրենք կասեցնելու, ԱԺ-ն ի՞նչ ենք անում․ ԿԱԻ նախկին աշխատակից



«Ամեն ամիս մեզ խաբում են, թե հաջորդ ամսին կլինի և այդպես հունիսից մինչև այսօր մենք սպասում ենք մեր կարգավիճակի ճշտմանը։ Մինչև օրս նոր կառույցի՝ Կրթական հիմնադրամի կանոնադրություն չկա։ Պատճառն այն է, որ կանոնադրություն մշակելու համար ընտրել են ոչ կոմպետենտ անձնակազմի»,-  լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրթության ազգային  ինստիտուտի նախկին աշխատակից Թամար Թովմասյանը։

Ինստիտուտի մի խումբ աշխատակիցներ ԿԳՄՍ նախարարության մոտ էին և պահանջում էին հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ, սակայն նրա փոխարեն ԿԱԻ նախկին աշխատակիցներին ընդունեց գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը, սակայն նրա հետ հանդիպումից գոհ չէին աշխատակիցները և նշեցին, որ իրենց ակցիան շարունակական են լինելու։

Մանրամասն ՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ