24  01  2020

«Կոչումագիտությունից» դեպի հաշվառելի գիտություն. Արմեն Մուրադյանը՝ COBRAIN ծրագրի մասին



Մեզ համար այսօր պատմական օր է. ԵՊԲՀ համակարգմամբ Հայաստանում երբևէ շահած առաջին Հորիզոն 2020 թվիննինգ COBRAIN ծրագրի մեկնարկային գիտաժողովի ժամանակ ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Մենք փաստացի երկար ճանապարհ հարթեցինք, որ այսօր արձանագրենք՝ ճանաչելի ենք և կարող ենք թափանցիկ, կարևոր աշխատանք իրականացնել մեր գործընկերների, Եվրամիության ամենախոշոր նորարարության և ժամանակակից, հաշվառելի գիտության Հորիզոն 2020 ամենախոշոր ծրագրի հետ: Խոսքը COBRAIN ծրագրի մասին է, մենք երկար տարիներ մտածել և իրականացրել ենք մի շարք ինստիտուցիոնալ ծրագրային փոփոխություններ, որի արդյունքում Մխիթար Հերացու անվան պետական բժշկական  համալսարանը քայլ արեց «կոչումագիտությունից» դեպի հաշվառելի գիտություն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ