01  09  2019

ՀՊՏՀ ուսանողները դասադուլ են հայտարարել

ՀՊՏՀ ուսանողները դասադուլ են հայտարարել

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները սեպտեմբերի 2-ին, պատրաստվում են դասադուլ անել:

Ուսանողների տարածած հաղորդագրության մեջ նշվում է․

 

«ՀՊՏՀ ուսանողները շարունակում են պայքարել հանուն արդարության, այս անգամ արդեն դասադուլի միջոցով։ ՀՊՏՀ նախկին ռեկտորի ժ/պ Ռուբեն Հայրապետյանի կողմից ներդրված բարեփոխումների գործընթացի ընդհատման պայմաններում բուհի ուսանողները հրաժարվում են մասնակցել հին, ժամանակավրեպ մեթոդներով կազմակերպվող ուսումնական գործընթացին։ Նոր ուսումնական տարին չի կարող մեկնարկել ուսանողների ձայնը լռեցնելու պայմաններում։

ՀՊՏՀ ուսանողների բողոքի ակցիան ուղղված է բուհում տեղի ունեցող կամայականությունների դեմ: Ուսանողները դասադուլի միջոցով փորձելու են լսելի դարձնել իրենց ձայնը, աջակցությունը հայտնել ընդհատված բարեփոխումներին, բարեփոխումները նախաձեռնած թիմին և թույլ չտալ, որ բարեփոխումների անվան տակ ուսանողների անտեղյակ հատվածին  մանիպուլացնեով՝ շարունակվի կամայականությունների ու կոռումպացված համակարգի արատավոր շղթան։

Դասադուլի ժամանակ ունենալու ենք մամուլի պատասխանատուներ, ովքեր կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին և կներկայացնեն շարժումն ու նպատակն ամբողջությամբ և ճշգրիտ:

Սեպտեմբերի 2-ին կոչ ենք անում միանալ դասադուլին և պաշտպանել որակյալ կրթության ձեր իրավունքը։

Ուսանողների հանդիպման վայր՝ ՀՊՏՀ բակ, ժամ՝ 08:30»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ