23  08  2019

Անվճար դասընթացներ՝ Արփինե Հովհաննիսյանից

Անվճար դասընթացներ՝ Արփինե Հովհաննիսյանից

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է «Իրավական կրթություն և վերահսկողություն»  ՀԿ-ում դասընթացների մասին։ Նա գրում է․

«Ինչպես հայտարարել էինք «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակեպությունը սկսում է անվճար կրթական ծրագրերի եւ վերապատրաստումների շարք։

Սեպտեմբերի երկրորդ կեսից մեր կազմակերպությունը՝ «Լույս» հիմնադրամի հետ համատեղ ոչ իրավաբան երիտասարդների համար կկազմակերպի թեմատիկ կրթական դասընթացներ, որոնք ընդգրկելու են բազմազան ոլորտներ, այդ թվում՝

 • Մտավոր սեփականություն եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ (ոլորտի մասնագետներին եւ հետաքրքրվողներին կծանոթացնենք իրավական վերջին զարգացումներին).

 • Մեդիա իրավունք, պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի պաշտպանություն՝ (լրագրողների համար եւ ոչ միայն).

 • Վարկային պարտավորություններ՝(ինչպես վարկ վերցնել, ինչի վրա ուշադրություն դարձնել, որպեսզի ձեր իրավունքները չխախտվեն) 

• Աշխատանքային հարաբերություններ 

• Եւ այլն

 Դասընթացները վարելու են «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպության համահիմնադիր Արփինե Հովհաննիսյանը եւ հրավիրյալ առաջատար դասախոսներ՝ ըստ թեմատիկ ոլոտների։

Ծրագրերին դիմելու համար անհրաժեշտ է մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 5-ը education.leac@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրական (CV) եւ կարճ (300-500 բառ) հիմնավորում, թե ինչու եք հետաքրքրված մեր կրթական ծրագրերով եւ կոնկրետ որ թեման է ձեր հետաքրքրությունների շրջանակում։

Միեւնույն ժամանակ կարող եք առաջարկել թեմաների շրջանակ, որոնց վերաբերյալ ձեր կարծիքով անհրաժեշտ է կազմակերպել դասընթացներ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ