12  08  2019

Ինձ քննադատող դասախոսը քննության ժամանակ խաչապուրի է խժռում. ՀՊՏՀ ռեկտոր



«Ընդամենը մեկ ամիս առաջ ուսանողից բողոք էինք ստացել, որ մեր դասախոսը քննության ընթացքում չի տիրապետում էթիկայի տարրական կանոններին և ուսանողների առաջ քննության ժամանակ խժռում է խաչապուրի և ուղարկել է լուսանկար, թե ինչպես է դասախոսն այդ գործընթացն իրականացնում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը:

Նա նշեց, որ դա այն նույն դասախոսն է, որը կեղծ ինֆորմացի է ներկայացրել ու հասարակությանն ուղղակի գցել թյուրիմացության մեջ. «Դասախոսը բացատրագիր պետք է ներկայացներ, թե ինչու է այդպես արել , և ինչու են ուսանողները դժգոհ: Գուցե ինքս մեծ ողբերգություն չապրեի, եթե ուսանողի զայրույթը չլիներ և նկար կցված չլիներ, որտեղ ինքը դասախոսին անհարիր կեցված է դրսևորել: Բացատրագրում նշվում է, որ ընդմիջում էր անում, որոշել էր մեկ գավաթ սուրճ ըմպել»,- ասաց Հայրապետյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ