12  08  2019

Մարդիկ իրենց ատենախոսության հեղինակը չեն, բայց ինձ քննադատում են. ՀՏՊՀ ռեկտոր



«Ատենախոսութւյան թեման վերջին շրջանում շատ շահարկվեց, տարբեր տեսակի մեկնաբանություններ եղան, որոնց ահռելի մասն իրականությանը չեն համապատասխանում: Պետք է նշեմ, որ ցավոք մեր օրենսդրությամբ գրագողություն հասկացություն չկա»,- այսօր՝ օգոստոսի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը:

Ռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ իրեն մեղադրում են ատենախոսություն արտագրելու մեջ այն մարդիկ, ովքեր իրենց գիտական աշխատանքի հեղինակը չեն. «Երբ ես այս մասին հարցազրույցում ասացի, այդ մարդը նույն օրը գնացել է իր ատենախոսության հեղինակի մոտ, որպեսզի ճշտի՝ արդյո՞ք ինչ-որ մեկը դրա մասին գիտի, թե ոչ: Անարդարության տրամաբանությունը շատ բարձր մակարդակի վրա է »,- նշեց նա:

Հայրապետյանը նշեց, որ ընդդիմախոսները կենտրոնանում են տեսական հատվածի վրա, և ինքն էլ ընդունում է թերացումները, սակայն հետազոտական մասերն իրենն են։

Մանրամասները՝ տեսանյութում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ