04  07  2019

834 մլն դրամ՝ դպրոցներում լաբորատորիաներ ստեղծելու համար

834 մլն դրամ՝ դպրոցներում լաբորատորիաներ ստեղծելու համար

Կառավարության հուլիսի 4-ի նիստում որոշվեց 834 մլն դրամ հատկացնել ՀՀ դպրոցներում ռոբոտատեխնիկական լաբորատորիաներ ստեղծելու նպատակով:

ԿԳ, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշեց, որ ստեղծվելու է 284 լաբորատորիա նույնքան դպրոցներում: Այսօրվա դրությամբ՝ դպրոցներում արդեն գործում են 350 նման լաբորատորիաներ։

Նախարարը նշեց, որ հաջորդ անգամ այս լաբորատորիաների ստեղծման համար կհայտարարվի մրցույթ, որին կմասնակցեն նաև այլ կազմակերպություններ։ Արայիկ Հարությունյանը հավելեց, որ հաջորդ տարի 650 լաբորատորիաների մասին է խոսք լինելու:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ