24  03  2020

Եթե հարց լիներ անձին կալանավորելու, անմիջապես մի ուրիշ դատավորի կգտնեին. Հայկ Ալումյան



Ես պատրաստվում եմ դիմել Վերաքննիչ դատարան, քանի որ առաջին ատյանի դատարանը չի ապահովում մեր միջնորդության քննությունը, դա պետք է ճանաչվի կոնվենցիային հակասող: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ Առաջին ատյանի դատարանի նախագահը մերժել էր փաստաբանների միկջնորդությունը մակագրել մեկ այլ դատավորի: Նրա խոսքով՝ եթե քննվեր կալանավորման հարց, անգամ եթե դատավորն անաշխատունակ լիներ, մի տարբերակ կգտնեին, անձին կկալանավորեին:

Հայկ Ալումյանի մամուլի ասուլիսին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ