22  03  2020

Ռոբերտ Քոչարյանի աջակիցը դատապարտել է 3 տարվա ազատազրկման․ Փաստինֆո

Ռոբերտ Քոչարյանի աջակիցը դատապարտել է 3 տարվա ազատազրկման․ Փաստինֆո

«Փաստինֆո»-ն գրում է․ «Փաստինֆո-ի հաղորդմամբ՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, դատարանի բակում տեղի ունեցած վիճաբանության գործով ՀՀ երկրորդ նախագահ աջակից Արման Մինասյանին դատապարտել է 3 տարվա ազատազրկման՝ չնայած գործը քննել է արագացված կարգով։

Ա․ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել 2019թ․ սեպտեմբերի 12-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի բակում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Ռոբերտ Քոչարյանի ընդդիմախոսներից Վ․ Խուդավերդյանին հարվածելու համար։

Ըստ մեղադրանքի՝ ընդդիմախոսին հասցված հարվածների հետեւանքով պատճառված վնասվածքները գնահատվել են ծանր ու նրան մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով։

Մեղադրյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը, հայտնել, որ զղջում է կատարվածի համար, կամովին հատուցել է տուժողին պատճառված վնասը ու խնդրել արագացված դատաքննության կարգ կիրառել, ինչին չի առարկել նաեւ տուժողը։

Դատարանը բավարարել է միջնորդությունը, նրան մեղավոր ճանաչել ու ազատազրկման ձեւով պատիժ նշանակել՝ երեք տարի ժամանակով։

Պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել եւ փոփոխել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ կայացրած դատավճիռը ու տուժողի հետ հաշտված մեղադրյալի նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 –րդ հոդվածը եւ պատիժը պայմանականորեն չկիրառել ՝ սահմանելով փորձաշրջան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ