21  02  2020

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 55 վարույթ է հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 55 վարույթ է հարուցել

2019 թ հուլիսից-դեկտեմբեր ամիսների ընթացքում պաշտոնի ստանձնման և պաշտոնը դադարեցնելու հայտարարագիր չներկայացնելու համար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թվով 55 վարույթ է հարուցել: Այս մասին տեղեկացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

Քանակական առումով ամենաշատ վարույթները հարուցվել են Ոստիկանության և Քննչական  ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ`համապատասխանաբար թվով 18 և 15 վարույթ:                                                                                                    

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցվել է 5 վարույթ, պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ`4 վարույթ, Քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձանց նկատմամբ`3, Քաղաքացիական ծառայություն իրականացնողների տկատմամբ`3, Պետական, քաղաքական պաշտոն զբաղեցնողների նկատմամբ 2 և մեկական վարույթներ Հարկադիր կատարման ծառայողի, համայնքային ծառայողի, դատավորի, դեսպանի և զինծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ:

Հանձնաժողովը վարույթների մասին ծանուցվել է բոլոր այն անձանց, ովքեր հայտարարագիր չեն ներկայացրել`առաջարկելով համապատասխան ժամկետներում ներկայացնել հայտարարագրերը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ