15  01  2020

Միջնորդությունն ուշացած, բայց իրավաչափ էր. Մանվել Գրիգորյանի պաշտպան

Միջնորդությունն ուշացած, բայց իրավաչափ էր. Մանվել Գրիգորյանի պաշտպան

Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինչպես և բազմիցս ասել են,  ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դեպքում խափանման միջոց կալանքի համար հիմքերը բացակայում են։

«Դատարանը ըստ էության քննեց և եկավ այն եզրահանգման, որ խափանման միջոց կալանքի հիմքեր չկան, բնականաբար հաշվի առավ նաև հիվանդության հետ կապված փաստերը։ Մենք ակնկալում ենք արդար դատաքննություն, մենք չենք ցանկանում ընտրովի արդարադատություն, այս պահին ցանկանում ենք, որ առողջություն լինի հիվանդին՝ պարոն Գրիգորյանին։ Դրանից հետո եթե ամեն ինչ դրական հունով գնա, կմտնենք դատական պրոցես։ Վաղուց պետք է խափանման միջոց կալանքին անդրադառնար դատարանը, ավելին ոչ միայն Գրիգորյանի գործով, ՀՀ-ում պետք է այդ մշակույթը ձևավորվի, որ կալանքը պատիժ չէ, և եթե բացակայում են կալանքի հիմքերը, անկախ թե ով է այդ անձնավորությունը, նա պետք է լինի ազատության մեջ։

Կալանքի ընթացքում Մանվել Գրիգորյանի հիվանդությունները ոչ միայն ավելացել են, այլ նաև գրանցվել է բացասական դինամիկա, որոշ բժիշկներ նաև բարձրաձայնել են, որ կալանքը խոչընդոտել է ինտենսիվ բուժմանը, դա է պատճառը, որ նա գտնվում է վերակենդանացման բաժնում։

Կարծում եմ՝ միջնորդության կարիքը չկա, եթե ներսում կա հնարավորոթյուն բուժման, կիրականացվի բուժումը, եթե բժիշկներն արձանագրեն, որ այստեղ հնարավոր չէ, պետք է դուրս գնա, միջնորդությամբ հանդես կգանք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ