14  01  2020

Աննա Դանիբեկյանը նիստը հետաձգեց․ փաստաբանը բոյկոտել էր

Աննա Դանիբեկյանը նիստը հետաձգեց․ փաստաբանը բոյկոտել էր

Սահմանադրական կարգի տապալման գործով դատական նիստը հետաձգվեց։ Այն տեղի կունենա հունվարի 21-ին, ժամը 13-ին։ Պատճառն այն է, որ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը բոյկոտել է դատական նիստը, քանի որ տուժող կողմը փաստաբանների հասցեին վիրավորանքներ է թույլ տվել նախորդ դատական նիստում, սակայն չի արժանացել դատավորի գնահատականներին։Միհրա Պողոսյանը նշել էր, որ դատավարության մասնակիցները հավասար մրցակցության պայմաններում չեն աշխատում։

Դատարանը որոշեց, որ փաստաբանի բացակայությամբ նիստը չի կարող շարունակել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ