13  01  2020

Պահանջում են կաշառքի գործով հարցաքննել Արայիկ Հարությունյանին

Պահանջում են կաշառքի գործով հարցաքննել Արայիկ Հարությունյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի պաշտպանը միջնորդել է, որ նախարար Արայիկ Հարությունյանը հարցաքննվի: Այս մասին հայտնել է պաշտպան Լևոն Սահակյանը։

«Մենք ուզում ենք ապացուցել, որ պարոն Լոռեցյանը ցանկացել է աշխատանքից ազատվել ձերբակալումից մի քանի օր առաջ»,- նշել է նրա պաշտպանը։

Դեկտեմբերի 5-ին կաշառք ստանալու կասկածանքով Գեւորգ Լոռեցյանը, նրա վարորդն ու ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը ձերբակալվել էին, ավելի ուշ՝ կալանավորվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ