13  01  2020

Արմեն Թավադյանից 70-80 հազար դոլար են առգրավել

Արմեն Թավադյանից 70-80 հազար դոլար են առգրավել

«5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորման վերաբերյալ նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել։

Պաշտպանը հայտնեց, որ միջոցներ են ձեռնարկելու նաև խուզարկության ժամանակահատվածում Արմեն Թավադյանից առգրաված մոտ 70-80 հազար դոլար գումարի վերադարձման հետ կապված: Խուդոյանի խոսքով՝  այդ միջոցները Թավադյանն ուղղել էր հեռուսատեսության ֆինանսավորմանը, սակայն անհիմն առգրավել են:

Հովհաննես Խուդոյանը նշեց, որ չնայած նրան, որ Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՔԾ-ն նույն գործողությունը կատարել է և արձանագրվել է, որ իրավունքների խախտում է, սակայն շարունակում են նույն ոճով աշխատել:

«Երբ որ երկրորդ անգամ նույն սխալը կրկնում ես, դա պարզապես վրիպակի և մասնագիտական սխալի արդյունք չի կարող լինել»,-շեշտեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ