09  12  2019

ՍԴ գործող մոդելը չի կենսագործվի. արդարադատության նախարար

ՍԴ գործող մոդելը չի կենսագործվի. արդարադատության նախարար

ՀՀ Ազգային ժողովի նիստում, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ անցումային դրության պատճառով միանգամայն հնարավոր է, որ ՍԴ գործող մոդելը չկենսագործվի։ 

Նա նաեւ նշեց, որ լրացումներով ՍԴ դատավորներ նշանակելու իրավունք կունենան 3 մարմիններ՝ Դատավորների ընդհանուր ժողովին, կառավարությանը եւ Հայաստանի Հանրապետության նախագահին։

Նախարարը նշեց, որ որևէ խնդիր չի տեսնում կամավոր վաղաժամ թոշակի անցնելու հետ կապված և կարծում է` ՍԴ դատավորները պետք է սեղմեն պետության մեկնած ձեռքը և պատվով հեռանան:

 «Ինչ վերաբերում է կամավոր թոշակի անցնելու կետին, ապա Վենետիկյան հանձնաժողովը արձանագրել է, որ գոյություն չունի նման մոդել, որը կարողանար հակազդել դատավորների կամքին, եթե չկա որեւէ արտաքին ճնշում։

Մենք նաեւ ուսումնասիրել ենք միջազգային փորձը, որը ցույց է տալիս, որ ժամանակից շուտ թոշակի անցնելու սխեմաները լինում են կամ պարտադիր, կամ կամովին։ Միջազգային կազմակերպությունների գնահատականները հարկադիր թոշակի անցնելուն միանշանակ են եղել՝ դրանք հակասում են մի շարք սկզբունքների եւ համարվում են անթույլատրելի։ Կամովին թոշակի անցնելու ինստիտուտը ներդրվել է Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Դանիայում, Ավստրալիայում եւ մի շարք այլ երկրներում»,- ասաց Բադասյանը։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ