08  11  2019

ՄԻՊ գրասենյակը՝ Սեդրակ Քոչարյանի՝ հորը տեսնելու արգելքի մասին․ 168.am

ՄԻՊ գրասենյակը՝  Սեդրակ Քոչարյանի՝ հորը տեսնելու արգելքի մասին․ 168.am

168.am-ը գրում է․ «Քանի որ գործը դատական քննության փուլում է, այս պահին մենք ոչինչ չենք կարող ասել: Իսկ փաստաբանների հետ մենք պարբերական կապի մեջ ենք»,- 168.am-ի՝ Սեդրակ Քոչարյանի՝ հորը տեսակցելու արգելքի մասին հարցին ի պատասխան՝ ասացին Մարդու իրավունքների պաշտպանի Հանրային կապերի բաժնից:

168.am-ի հարցին, թե փաստաբանները հայտնել են, որ այս հարցով դիմել են ՄԻՊ-ին ավելի քան մեկ ամիս առաջ՝ ինչո՞ւ արձագանք չկա, պատասխանեցին. «այս պահին ոչինչ չեմ կարող ավելացնել: Կարող եմ ասել, որ փաստաբանների հետ պարբերական կապի մեջ ենք, ցանկացած հարց իրենց հետ քննարկվում է: Նաև հաշվի առնելով պաշտպանի լիազորությունների շրջանակը՝ ավելի մանրամասն չեմ կարող ասել»:

Մեր դիտարկմանը, թե փաստաբաններն ասում են, որ ՄԻՊ-ից մինչ օրս որևէ արձագանք չեն ստացել, ասացին.

«Նորից եմ ասում այն, ինչի մասին այս պահին տեղյակ եմ: Եթե ավելի մանրամասն ինֆորմացիա եք ուզում, ապա պետք է սպասեք, երկուշաբթի օրը նորից քննարկենք, տեսնենք՝ ինչ ունենք, փոխանցենք, այս պահին այսքանը կարող եմ ասել»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին 168.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ասել էին, որ Սեդրակ Քոչարյանին արգելված է տեսակցել հոր՝ Ռոբերտ Քոչարյանի հետ: Փաստաբաններից Հայկ Ալումյանը հայտնել էր, որ այս հարցի կարգավորման համար դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, բայց արձագանք դեռևս չեն ստացել:

Այսօր էլ փաստաբաններից Արամ Օրբելյանը մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ Սեդրակ Քոչարյանի՝ հորը տեսակցելու արգելքն իրավաչափ չէ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ