09  10  2019

Հայաստանում վտանգավոր է դարձել սանիկ լինելը․ Արամ Օրբելյան. Livenews.am



«Մենք» հաղորդաշարի հյուրը փաստաբան Արամ Օրբելյանն է։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի միջնորդությունները մեկը մյուսի հետևից մերժվեց դատարանի կողմից։ Ի՞նչ նոր մարտավարություն է մշակում փաստաբանական թիմը։ Փաստաբան Արամ Օրբելյանի փոխանցմամբ, այժմ քննարկվում են ինչպես ՄԻԵԴ դիմելու, այնպես էլ  այլ միջազգային դատական պաշտպանության գործիքների կիրառման հնարավորությունները։

Արամ  Օրբելյանը, անդրադառնալով դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չփոխելու հարցին, նկատել է, թե՝ ցավոք, կա տպավորություն, որ  խափանման միջոցը որպես պատիժ է կիրառվում․ «Եվ դա, իրոք, այդպես է,  կալանքը վերածվել է  պատժողական քայլի։ Քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ՝ պատժի մասին խոսք լինել  չի կարող, մինչդեռ,  ըստ էության, այս կալանքի նպատակը  պատժելն է»,- շեշտել է փաստաբանը։

Նաև նկատել է․ «Կառավարությունը Ռոբերտ Քոչարյանի գործում  չեզոք դիրք չունի, հակառակը, հանդես է գալիս որպես շահագրգիռ կողմ», ու վերստին հաստատեց՝ «Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է»։

Փաստաբանն, այնուհանդերձ,  հույս չի կորցնում, ու կարծում է՝ մի օր դատավորը առավոտյան վեր է կկենա ու կգիտակցի, որ  պետք է գործի ոչ թե իշխանության հրահանգով, այլ որպես դատավոր՝ օրենքով ու իր խղճի մտոք։

Արամ Օրբելյանի հետ զրուցել են նաև ՍԴ շուրջ ծավալվող գործընթացներից, Թովմասյան-Օրբելյան քավոր- սանիկային հարաբերություններից, լրագրողների դեմ իրականացվող ճնչումներից ու այլ հարցերի շուրջ:

Մանրամասները դիտեք տեսանյութում․

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ