17  09  2019

Ցանկացած գործընթաց պետք է ընթանա ըստ Սահմանադրության․ՍԴ նախկին դատավոր․Փաստինֆո

Ցանկացած գործընթաց պետք է ընթանա ըստ Սահմանադրության․ՍԴ նախկին դատավոր․Փաստինֆո

«Փաստինֆո»-ն գրում է․ «Ցանկացած գործընթաց պետք է ընթանա Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգով»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին եւ նախօրեին ԱԺ նախագահի ու վարչապետի հայտարարություններին, ասել է ՍԴ նախկին դատավոր Վոլոդյա Հովհաննիսյանը։

Այլ հարցերի ՍԴ նախկին դատավորը հրաժարվեց պատասխանել։

Հիշեցնենք, երեկ խորհրդարանում ԱԺ նախագահն արտահերթ ելույթ ունեցավ ու հայտարարեց, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա սեպտեմբերի 4-ին կայացրած որոշմամբ Սահմանադրական դատարանն էականորեն շեղվել է օրենսդրական բացի առնչությամբ իր իսկ արտահայտած իրավական դիրքորոշումներից։ Նա նշեց, որ ՀՀ Ազգային ժողովը՝ որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի օրինական եւ լեգիտիմ ներկայացուցիչ եւ առաջնային մանդատով օժտված միակ պետական ինստիտուտ, իր իրավասությունների շրջանակներում իր դիրքորոշումը պիտի արտահայտի վերը նկարագրված խնդիրների եւ իրավիճակի կապակցությամբ։

Ավելի ուշ Վանաձորում՝ լրագրողների հետ հանդիպմանը վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե ՍԴ-ն ապօրինի որոշում է կայացրել։ Արդեն երեկոյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խմբակցության նիստ հրավիրեց եւ հայտարարեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելուն ուղղված գործընթաց սկսելու մասին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ