13  08  2019

Չեմ պատրաստվում հարկատուների հաշվին ստանալ անաշխատ եկամուտ. ՍԴ անդամ

Չեմ պատրաստվում հարկատուների հաշվին ստանալ անաշխատ եկամուտ. ՍԴ անդամ

Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը բարոյական չի համարում հրաժարականի դիմաց Կառավարության առաջարկած պայմանը՝ հեռանալ Սահմանադրական դատարանից, բայց շարունակել ստանալ աշխատավարձ։ Այս մասին նա հայտնել է «Ազատության» հետ զրույցում

«Նման ձևով հրաժարական ես երբևէ չեմ փորձում տալ։ Ես չեմ պատրաստվում հարկատուների հաշվին ստանալ անաշխատ եկամուտ, ես ամբողջ կյանքում աշխատել և նոր ստացել եմ։ Ես չեմ կարող նայել այն 100 հազար դրամ ստացողի աչքերի մեջ, որը ինձ ոչինչ չանելու համար պետք է վճարի 700 հազար դրամ աշխատավարձ, եկամտահարկ պետք է վճարի, որ ինձ դրա համար վճարեն»,- նշեց ՍԴ անդամը՝ հավելելով, որ ՍԴ-ում ճգնաժամ չկա, բնականոն հունով աշխատում են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ